Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համագործակցության նոր եզրեր

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը` Ռոլանդո Կամաչոյի գլխավորությամբ:

 

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը  հանդիպելով և ողջունելով  պատվիրակության անդամներին, կարևորել է ուռուցքաբանության ոլորտում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որը կնպաստի ծառայության բարելավմանն ու զարգացմանը:

 

Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագիրը և նշել, որ նախատեսում են այցելել Երևանի և մարզային այն բուժհաստատությունները, որտեղ իրականացվում են օնկոլոգիական ծառայություններ:

 

Նախարար Քուշկյանն առաջարկել է բուժհաստատություններում առկա վիճակն ուսումնասիրելուց հետո համատեղ մշակել հստակ գործողությունների ծրագիր ոլորտը զարգացնելու համար` սկսած հայտնաբերումից և ախտորոշումից, վերջացրած վիրահատական միջոցառումերով և բուժումով` ներառելով պալիատիվ խնամքը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բանակցելու, կարծիքներ փոխանակելու համագործակցության ծրագիր մշակելու համար:

 

Նշենք, որ փորձագետների հայաստանյան այցը եզրափակվելու է առողջապահության նախարարի հետ կրկին հանդիպումով, որի ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գնահատականը մեր երկրի ուռուցքաբանության ոլորտի առնչությամբ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6.2012 (630)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ